Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին՝ անկարգությունների կազմակերպման համար
Վենեսուելայի նորընտիր նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է Միացյալ Նահանգների իշխանություններին երկրում նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների կազմակերպման համար, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով վենեսուելական հեռուստաընկերությանը։
«ԱՄՆ դեսպանատունն է ֆինանսավորել ու կազմակերպել անկարգությունները»,- ասել է Մադուրոն։
Նա հայտարարել է, որ թույլ չի տա Կարակասում ընդդիմության զանգվածային երթի անցկացում։ «Խիստ լինելու ժամանակն է եկել»,- ասել է նա՝ վճռականություն հայտնելով թույլ չտալ երկրում բռնությունների հետագա աճ։
Վերջին տվյալների համաձայն՝ անկարգությունների հետևանքով զոհվել է նվազագույնը 7 մարդ, ավելի քան 60-ը՝ վիրավորվել։ Նվազագույնը 135 ընդդիմադիր ձերբակալվել է։
Ի դեպ, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են համագործակցել Վենեսուելայի ցանկացած կառավարության հետ, որը կձևավորվի նախագահական ընտրությունների արդյունքներով։










