Բոստոնի պայթյունի մասին նախազգուշացումը հայտնաբերվել է «Գրիֆինները» մուլտսերիալում (տեսանյութ)

12:09 • 17.04.13

Մինչ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալները փնտրում են Բոստոնի մարաթոնի ժամանակ կրկնակի ահաբեկչության կազմակերպիչներին, «դավադրության տեսության» կողմնակիցներն իրադարձություններն այլ կերպ են մեկնաբանում, գրում է Russia Today-ը։ 

 

Առավել շատ ամերիկյան հեռուստաալիքները խոսում են մուսուլմանների տարբերակի մասին։ Չնայած որ դեռ ոչ մի ապացույց չկա, այնուամենայնիվ հաղորդավարները և մեկնաբաններն արդեն մեղադրում են մուսուլմաններին։

 

Զգոն ամերիկացիները տարօրինակ նմանություն են նկատել մուլտֆիլմի և Բոստոնի պայթյունի միջև։ Սերիալի ստեղծողները 2013թ. մարտի 17-ին թողարկել են «Turban Cowboy» հատվածը, որտեղ մուլտսերիալի գլխավոր հերոս Փիթեր Գրիֆինը Բոստոնի մարաթոնը հաղթելու համար իր մեքենայով վրաերթի է ենթարկում մի քանի մասնակցի։ Նույն դրվագի մեկ այլ հատվածում Գրիֆինը ծանոթանում է կամուրջ պայթեցնել ծրագրած ահաբեկչի հետ։ Վերջինս իր բջջային հեռախոսը տալիս է Գրիֆինին՝ զանգահարելու համար, ինչից հետո պայթյուն է տեղի ունենում։ 

 

«Դավադրության տեսության» կողմնակիցները հավատում են, որ մուլտֆիլմի սցենարի հեղինակն ինչ-որ բան գիտեր Բոստոնի ահաբեկչության մասին։