Նոր Զելանդիայի խորհրդարանն օրինականացրել է միասեռ ամուսնությունները
Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Ֆրանսիայից հետո սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին թույլատրել են պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները Նոր Զելանդիայի իշխանությունները, հայտնում է Вести-ն։
Սակայն բավականին դժվար է այս հարցի վերաբերյալ նորզելանդական իշխանությունների որոշումն անվանել միաձայն։ Միասեռականների ամուսնությունների իրավունքի մասին օրենքին աջակցել է 77 պատգամավոր, դեմ՝ 44-ը։
Այս հարցի վերաբերյալ քվեարկությանը հետևել են միասեռականների շարժման ակտիվիստները, որոնք ներկա են գտնվել օրենսդիր ժողովի դահլիճում։
Օրենքն ուժի մեջ կմտնի օգոստոսին։ Պատմական օրենքի ընդունման նախաձեռնողն է պատգամավոր Լուիզա Ուոլը, ով հարաբերությունների մեջ է կնոջ հետ։










