Սեյրան Օհանյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցության խնդիրները

16:19 • 17.04.13

Աշխատանքային այցով այսօր Ռուսաստանի Դաշնություն է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, որի ղեկավար ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը նույն օրը հանդիպել է ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ և քննարկել Հայաստան–Ռուսաստան ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում,մասնավորապես, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրները և հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք արդիական հարցերի շուրջ, դիտարկել են տեսանելի հեռանկարում տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման փոխգործակցության ուղղությունները և հեռանկարները:


Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդման դրական միտումները և հետագա զարգացման երկկողմ շահագրգռվածությունը: