Ամերիկացի սենատորին մահացու թույնով նամակ են ուղարկել
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերին մահացու թույնով նամակ է ուղարկվել, ինչի կապակցությամբ Հետախուզությունների դաշնային բյուրոն և ոստիկանությունը ներկայում հետաքննություն են անցկացնում։
Ինչպես նշում է Взгляд-ը, այս միջադեպը մտահոգվելու լուրջ առիթ է տվել ամերիկացի օրենսդիրներին և մեծ ուշադրություն է գրավել նաև այն պատճառով, որ տեղի է ունեցել Բոստոնի ահաբեկչության անմիջապես հաջորդ օրը։
Կոնգրեսի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ կասկածելի նամակում եղել է սպիտակ փոշի, ինչը, լաբորատոր փորձաքննության արդյունքում որպես մահացու թույն է որակվել։
Հայտնի է դարձել, որ այս գործով կա մի կասկածյալ, ով հաճախ է նամակներ գրում օրենսդիրներին. չի բացառվում, որ նա հոգեկան խանգարումներ ունի։










