Սերժ Սարգսյանը շնորհավորել է եզդիներին՝ Նոր տարվա առթիվ

10:42 • 17.04.13

ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։


Ըստ նախագահական գրասենյակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ուղերձում, մասնավորապես, ասվում է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Մաղթում եմ, որ մեր երկրի եզդիների համար նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու առատության տարի, և որ մեր եզդի հայրենակիցները պահպանեն ու զարգացնեն իրենց ազգային ու մշակութային ավանդույթները:


Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,


Այսօր մենք կիսում ենք ձեր ուրախությունը, և համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև ձեր հոգսերը, որ ձեր համայնքի խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են:


Կրկին շնորհավորելով ավանդական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ ամենայն բարիք»: