Մեծ Բրիտանիայում հրեա թմրավաճառը բանտի դեմ դատական հայց է ներկայացրել
Կոկաինի անօրինական վաճառք իրականցնելու համար դատապարտված Սայմոն Փրայսը ուղղիչ գաղութի դեմ հայց է ներկայացրել: Ինչպես պարզվել է՝ բողոքի պատճառը «կոշեր» սննդի բացակայությունն է, գրում է Russian Today-ը:
68-ամյա ուղղափառ հրեան 2.5 հազար ֆունտ ստերլինգ է պահանջում կաթսաներ և թավաներ գնելու համար, որոնց մեջ նա կկարողանա ուտելիք պատրաստել՝ համաձայն հրեական ավանդույթների: Բանտարկյալի կարծիքով, Ֆրենկլենդի բանտում խտրականություն է դրվում հրաների և այլ բանտարկյալների միջև:
Փրայսը ազատազրկման է ենթարկվել 28 տարով Մեծ Բրիտանիա 700 կգ կոկաին ներմուծելու մեղադրանքով: Թմրանյութի ողջ քանակը իրավապահները գնահատել էին 35 մլն ֆունտ ստերլինգ, ինչից կարելի է ենթադրել, որ մինչ բանտարկությունը տղամարդն անհոգ կյանքով է ապրել:










