Ամերիկացին ինքնասպանություն է գործել՝ սպանելով իր ամբողջ ընտանիքին

16:33 • 17.04.13

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի արևելքում Գերի Ռեյթնոեր անունով մի տղամարդ, ըստ երևույթին, ինքնասպանություն է գործել իր ավտոտնակում, սակայն այդ կերպ սպանել է իր ամբողջ ընտանիքին, հայտնում է Huffington Post-ը:

 

Ոստիկանները տան ավտոտնակում հայտնաբերել են գործի գցված ավտոմեքենա և 59-ամյա Ռեյթնոերի դին, իսկ ամբողջ տունը լցված է եղել մեքենայի արտադրած ածխաթթու գազով: Վերջինս դարձել է նաև Ռեյթնոերի 58-ամյա կնոջ ու երկու՝ 10 և 16 տարեկան որդեգիր չին աղջիկների մահվան պատճառը:

 

Հարևաններն ու ընկերներն ապշած են, քանի որ նրանց համարում էին երջանիկ ընտանիք: