Թետչերի տասնյակ հակառակորդներ մեջքով են կանգնել սգո թափորին

15:10 • 17.04.13

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի քաղաքականության տասնյակ հակառակորդներ մեջքով են կանգնել սգո թափորին, որը «Երկաթե լեդիի» մարմինը տեղափոխել է Սուրբ Պողոս տաճար, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

 

Նրանցից ոմանք բղավել են «Թու», երբ սգո թափորն անցել է իրենց կողքով, իսկ մեքենայի հետևից բղավել՝ «Ոչնչություն»։

 

«Երկաթե լեդիի» հրաժեշտի արարողությանը ներկա է նաև թագավորական ընտանիքը։

Ուղիղ միացում։