Թուրք բժիշկներն այսօր մեկօրյա գործադուլ են անում

17:55 • 17.04.13

Թուրք բժիշկներն ու բուժաշխատողները մեկօրյա գործադուլ են անում՝ ի նշան բուժաշխատողների դեմ Թուրքիայում հաճախակի դարձած բռնության դեպքերի դեմ բողոքի։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը, այս օրն ընտրվել է ի հիշատակ հիվանդի հարազատների կողմից սպանված բժիշկ Էրսին Արսլանի, ում մահվան տարելիցն է այսօր։

 

Այսօր աշխատելու են միայն շտապօգնության, քաղցկեղով հիվանդներին, դիալիզով հիվանդներին բուժող բժիշկները։
Բժիշկները խնդրել են աջակցել իրենց և չգալ հիվանդանոց։