«Թուրքական ավիաուղիներ»-ի ևս մեկ ինքնաթիռ ռումբի սպառնալիքի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել

10:40 • 17.04.13

«Թուրքական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը, որը Ստամբուլից ուղևորվել էր Դիարբեքիր, հարկադիր վայրէջք է կատարել ռումբի վտանգի առկայության պատճառով, տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը։

 

Համաձայն տարածված տեղեկատվության՝ ինքնաթիռի սրահում թուղթ է հայտնաբերվել, որի վրա անգլերենով գրված է եղել. «Ինքնաթիռում ռումբ կա»։
 

Դրանից հետո օդանավը հարկադիր վայրէջք է կատարել «Աթաթուրքի» անվան օդանավակայանում, որտեղ անվտանգության ուժերը և ոստիկանությունը քննություն են իրականացրել։

Արդյունքում որևէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

 

Հիշեցնենք, որ երեկ «Թուրքական ավիաուղիներ»-ի՝ Ստամբուլից Աֆղանստանի մայրաքաղաք մեկնած ինքնաթիռը դարձյալ հարկադիր վայրէջք էր կատարել դարձյալ նույն՝ ռումբի առկայության պատճառաբանությամբ։