ՄԱԿ-ը հայտարարել է սիրիացիներին օգնության տրամադրման հնարավոր դադարեցման մասին

09:27 • 17.04.13

Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ՄԱԿ-ը կարող է դադարեցնել սիրիական հակամարտությունից տուժածներին օգնության տրամադրումը։ Այս մասին տեղեկացնում է Взгляд-ը ՝ հղում կատարելով ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպություններին։ 

 

«Բնակչության պահանջներն ավելանում են, մինչդեռ մեր հնարավորությունները սպառվում են՝ կապված ֆինանսական և Սիրիայում անվտանգության խնդիրների ու այլ սահմանափակումների հետ»,-նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

 

ՄԱԿ-ը կոչ է արել քաղաքական առաջնորդներին լուծում գտնել սիրիական ճգնաժամի համար, քանի դեռ հարյուր հազարավոր մարդիկ չեն զրկվել տանիքից, կյանքից և ապագայից։