ԱՄՆ քաղաքացին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման մզկիթը հրդեհելու համար
ԱՄՆ-ի Օհայո նահանգի բնակիչ Ռոնդոլֆ Լիննը իրեն մեղավոր է ճանաչել մզկիթը հրդեհելու գործում և դատապարտվել 20 տարվա ազատազրկման: ԱՄՆ քաղաքացին խոստովանել է, որ 2012-ի սեպտեմբերի 30-ին մզկիթը կործանելու մտադրությամբ Ինդիանա նահանգից ժամանել է Մեծ Տոլեդոյի Իսլամական կենտրոն, գրում է Russian Today-ը:
Նա իր հետ զենք և բենզինով լի տարաներ է վերցրել: Զենքը ձեռքին՝ նա անցել է Իսլամական կենտրոնի մի քանի սենյակներով, այնուհետև բենզինը լցնելով աղոթքի համար նախատեսված գորգի վրա՝ հրդեհել է այն: Դատական հայցի համաձայն՝ Լիննը պարտավորվում է կրոնական կենտրոնին վճարել 1 մլն դոլար փոխհատուցում հասցաված վնասի դիմաց:
«Ռասային և էթնիկական խտրականության վրա հիմնված նմանօրինակ հանցանքները վնաս են հասցնում ոչ միայն շինություններին, այլև կործանում են ամերիկյան ապրելակերպը»,- դատի ժամանակ հայտարարել է Օհայո նահանգի հյուսիսային շրջանի դատախազը:
Մզկիթն իր դռներն էր բացել իսլամական կենտրոնի այցելուների համար մարտի 15-ին՝ չնայած այն բանին, որ վերականգնողական աշխատանքները դեռ չէին ավարտվել:










