Մահացու պատահար Բագրատաշեն-Նոյեմբերյան ավտոճանապարհին

12:05 • 18.04.13

«DAF» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 17-ին՝ ժամը 04.30-ի սահմաններում, Բագրատաշենի մաքսատնից Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի:

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ի ուղևորը` Վրաստանի քաղաքացի, 1977 թ. ծնված Բորիս Օկոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 19.30-ին, «DAF»-ի վարորդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: