Աֆղանստանում մեկ օրվա ընթացքում 24 մարդ է զոհվել՝ 5 միջադեպերի հետևանքով
Աֆղանստանի իշխանությունները հայտնում են, որ 5 տարբեր միջադեպերի հետևանքով այսօր երկրում զոհվել է առնվազն 24 մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
7 մարդ զոհվել է Հերատ նահանգում գտնվող Շինդադի քաղաքի մոտակայքով անցնող ճանապարհին դրված ականի պայթյունից:
Աֆղանստանի արևելքում՝ Հազնի նահանգում, ճանապարհին դրված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի 5 աշխատակից:
Լագման նահանգում գրոհայինները հարձակվել են հսկիչ-անցագրային կետի վրա՝ սպանելով 4 ոստիկանի:
Ըստ ոստիկանների, երկրի հյուսիսային Ջաուզջան նահանգում թալիբները սպանել են 6 աֆղանացի զինծառայողի և 2 բժիշկների:










