Ադրբեջանցի զինվորը վիրավորել է երկու զինծառայողի

11:52 • 18.04.13

Ադրբեջանական բանակում զինծառայողների միջև զինված միջադեպ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Աղդամում, կան վիրավորներ։

 

Զինծառայող Սաբուխ Օսմանլիին ամրակցված զենքից արձակված կրակոցներից վիրավորվել են նրա ծառայակից ընկերները՝ Էլշադ Խաթամովը և Մովլուդ Մուրթուզալիևը։


Երկու վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
 

Ըստ նախնական վարկածի՝ միջադեպը տեղի է ունեցել զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։


Փաստը հաստատել է նաև Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը։ Նա հաղորդել է, որ գործի առթիվ հետաքննություն է սկսվել։