Չիկագոյի փողոցներից մեկում բացված անցքերը 3 մեքենա են «կուլ տվել» (լուսանկարներ)
Չիկագոյի Սաութ Դիըրինգ թաղամասում երեք մեքենա է գետնի տակ անցել, երբ ճանապարհին ձագարներ են բացվել, հայտնում է Russia Today-ը:
Դա տեղի է ուժեղ անձրևներից հետո տարածքի հեղեղման հետևանքով: Միջադեպերի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել. նա ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել:
Փրկարարական աշխատանքները սկսվել էին լուսադեմին: Իսկ լուսանկարները տարածվել Twitter-ում:
Այսօր ավելի շատ անձրև է սպասվում, ուստի քաղաքացիներին խնդրել են տանը մնալ:










