Մեկնարկել են կործանված Costa Concordia զբոսանավի ցամաք դուրսբերման աշխատանքները

13:26 • 18.04.13

Անցած տարվա սկզբին Իտալիայի ափերի մոտ կործանված Costa Concordia զբոսանավի ցամաք դուրսբերման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ Մասնավորապես՝ ջրում 30 պլատֆորմ կմոնտաժվի, որոնց միջոցով տխրահռչակ զբոսանավը դուրս կհանվի։

 

Ինչպես նշում է Euromag-ը, 3 ամենախոշոր պլատֆորմների քաշը 500 տոննա է, իսկ բոլորինը միասին՝ 900 տոննա։ Երբ բոլոր պլատֆորմներն ամրացվեն զբոսանավին (ամեն կողմից 15 հատ), պողպատե ճոպանների միջոցով Costa Concordia-ն կբերվի հորիզոնական դիրքի։ Ջրի երես հանելուց հետո զբոսանավը կտարվի նավահանգիստ։

 

Costa Concordia-ն կործանվել է 2013թ. հունվարի 13-ին՝ իտալական Ջիլիո կղզու մոտակայքում։ Ողբերգության հետևանքով զոհվել է 30 մարդ, ևս 2-ն անհետ կորել են. ընդհանուր առմամբ փրկարարները զբոսանավից տարհանել են 4.200 մարդու։