Չին բժիշկները բուժել են թռչնագրիպով հիվանդի

17:37 • 18.04.13

Չին բժիշկներին հաջողվել է բուժել H7N9-ով՝ թռչնագրիպի նոր վիրուսով հիվանդացած մի աղջկա, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Վեցօրյա ստացիոնար բուժումից հետո 7-ամյա աղջիկը դուրս է գրվել Պեկինի «Դիտան» հիվանդանոցից: Բժիշկների կարծիքով՝ նա «ամբողջովին ապաքինվել է»:

 

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը, մարմնի ջերմաստիճանը կարգավորվել է:

Աղջիկը վարակված էր եղել ընտանի թռչնից, որը նրա ֆերմեր ծնողները բերել էին Տյանցզին քաղաքից: Չնայած ծնողների մոտ համապատասխան ախտանիշեր չեն հայտնաբերվել: