Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետությունում. այն զգացվել է նաև Մեղրիում, Կապանում, Ջերմուկում և Եղեգնաձորում
Ապրիլի 18-ին` ժամը 15:14-ին, սեյսմիկ ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14:39-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Խոյ քաղաքից 45 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Մեղրի, Կապան, Ջերմուկ և Եղեգնաձոր քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ:










