Գերմանիայի գործարաններից մեկում աշխատողները մկնդեղ են նվեր ստացել

01:19 • 18.04.13

Գերմանական Շտայնֆելդ քաղաքում գտնվող գործարանի 25 աշխատողներ հիվանդանոց են տեղափոխվել այն բանից հետո, երբ կերել են սենդվիչներ, որոնց վրա մկնդեղ է եղել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Սենդվիչները գտնվում էին արկղի մեջ, որին կից կար նամակ: Դրա մեջ գրված էր, որ դա նվեր է:


Տեղական ոստիկանությունը հետաքննում է կատարվածը: