Աֆղանստանում իգական դպրոցը գազային հարձակման է ենթարկվել

21:47 • 18.04.13

Աֆղանստանի հյուսիսային Տուլուկան քաղաքում գտնվող իգական դպրոցը գազային հարձակման է ենթարկվել: Թունավորման հետևանքով 17 մարդ է հայտնվել հիվանդանոցում, հայտնում է Russian Today-ը:


Առավոտյան դպրոց ժամանելուն պես աղջիկները սուր հոտ են զգացել, ոմանք ուշաթափվել են: Կրթական հաստատության անձնակազմը անհապաղ շենքից տարհանել է աշակերտուհիներին:


17 աշակերտուհիներ, որոնք սովորում են 8-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում հիվանդանոց են բերվել անհայտ նյութից թունավորման ախտանիշով: Նրանք դեռևս գտնվում են հիվանդանոցում, իսկ նրանց վիճակը միջին ծանրության է գնահատվում, ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:


Ենթադրվում է, որ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն իրականացրել են թալիբները, ովքեր դեմ են կանանց կրթությանը:


Աֆղանստանի ծայրահեղական խմբերից ոչ մեկը միջադեպի պատասխանատվությունն իր վրա դեռևս չի վերցրել: