Իտալիայի խորհրդարանն առաջին քվեարկությամբ չի կարողացել ընտրել նախագահին
Իտալիայի խորհրդարանը չի կարողացել առաջին իսկ փորձից ընտրել երկրի նախագահին: Այս մասին գրում է rbc.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը: Ինչպես ենթադրվում է, արհմիությունների նախկին ակտիվիստ և Սենատի խոսնակ Ֆրանկո Մարինիի հեշտ հաղթանակին, առաջին հերթին, խանգարել են հակասությունները ձախ կենտրոնականների դաշինքում, որի ներկայացուցիչ նա չի հանդիսանում:
Հավանաբար, ձախ կենտրոնականների խմբի որոշ անդամներ համաձայն չեն Ֆ.Մարինիի թեկնածությանը և իրենց ձայները տվել են նրա հակառակորդ Ստեֆանո Ռոդոտային իտալական «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունից: Նա ստացել է 240 ձայն:
Արդյունքում Մարինոյին չի հաջողվել հավաքել 672 ձայն, այսինքն՝ Իտալիայի խորհրդարանի 1007 անդամների ձայների 2/3-ը, որն անհրաժեշտ է ընտրվելու համար:
Բացի այդ, ավելի քան հարյուր թերթիկ դատարկ կամ անվավեր է եղել:
Սպասվում է, որ վերաքվեարկությունը տեղի կունենա հենց այսօր: Ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 2/3-ը: Իսկ չորրորդ վերաքվեարկությունից սկսած արդեն անհրաժեշտ կլինի հավաքել պարզապես ձայների մեծամասնությունը:










