Կանադայի ափերից Մերիին ուղարկված նամակը 18 տարի անց հասել է Խորվաթիա
Կանադայի ափերից ընկերական նամակով շիշն Ատլանտյան օվկիանոս է նետվել 1985-ին և օրերս դուրս է բերվել Խորվաթիայում, գրում է newsru.com-ը։ Ապակե շիշը 28 տարվա ընթացքում լողացել է մոտավորապես 8 հազ. կմ։ Այն ափին գտել է 23-ամյա խորվաթուհի Մատեի Մեդակ-Ռեզիչը։
«Մերի, դու իսկապես յուրահատուկ մարդ ես։ Հույս ունեմ, որ մենք կպահպանենք մշտական կապ։ Ես ասում էի, որ կգրեմ։ Ընդմիշտ քո ընկեր՝ Ջոնաթան։ Նոր Շոտլանդիա. 1985թ.»,- ասվում է նամակում։
Աղջիկը գտել է շիշը, երբ իր ընկերների հետ հավաքելիս է եղել լողափի աղբը։ Շշի մի մասը կոտրված է եղել, սակայն նամակը լավ է պահպանվել։










