Մայամիի օդանավակայանը տարհանվել է՝ նռնականման կրակայրիչի պատճառով

18:25 • 18.04.13

Միացյալ Նահանգների Մայամի քաղաքի միջազգային օդանավակայանի մի մասի աշխատանքը խաթարվել է, մարդիկ տարհանվել են, երբ ուղևորներից մեկի մոտ կասկածելի սարք է հայտնաբերվել, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին։

 


IBTimes-ը հայտնում է, որ կասկածելի իրը եղել է նռնականման կրակայրիչը, որը հայտնաբերվել է ուղևորներից մեկի մոտից։