Մուբարաքը հիվանդանոցից բանտ է վերադարձել

12:41 • 18.04.13

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դարձյալ բանտախուց է վերադարձել, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։


Նրան հիվանդանոցից բանտ վերադարձնելու որոշումը կայացրել է բժշկական հանձնաժողովը։

 

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին Մուբարաքի՝ բանտ տեղափոխվելու հավանականության մասին, երբ 84-ամյա նախկին առաջնորդը հայտնվել էր դատական հերթական նիստին։ Մուբարաքը ժպտացել էր և երկար դադարից հետո առաջին անգամ ողջունել հանրությանը։

 

Մուբարաքի գործով դատական հաջորդ նիստը, որով նա մեղադրվում է Կահիրեում ցուցարարների սպանությանը մասնակցություն ունենալու համար, կկայանա մայիսի 11-ին։