Պարույր Հայրիկյանին Բրյուսելում այսօր կվիրահատեն

12:18 • 18.04.13

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, ով իր դեմ մահափորձից հետո բուժվելու նպատակով այժմ գտնվում է Եվրոպայում, Feacebook սոցկայքի իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ իրեն այսօր պիտի վիրահատեն։

Ստորև ներկայացնում ենք գրառման մի հատվածը։

«Սիրելի բարեկամներ,

Սա ձեզ համար եմ գրում եւ վատ մի զգացեք, որ նաեւ որոշ ժողովրդի լեզուով ասած «շան տղերք» էլ են կարդում իմ ձեզ գրածս ընդհանուր նամակները։ Բա, առիթ չունենա՞ն իրենց ծագումը յիշելու ...

Գիտեք, արդէն երկու շաբաթ է Եւրոպայում եմ։ Հիմա Բելգիայում եմ՝ Բրիւսելում։ Անցեալում շատ անգամներ եմ եղել, բայց հիմա այլ՝ ապաքինուողի կարգավիճակում եմ։ 5-6 ժամից վիրահատելու են։ Յուսով եմ, չէ, երեւի ճիշտ կլինի ասել՝ Եթէ Տէրը կամենայ, ամեն ինչ բարեյաջող կաւարտուի։ Նուազագոյնը խօստացել են, որ գոնէ հստակ կիմանան, թէ ինչ է կատարոում։ Քնեցնելու են։ Ասում են, կտեւի 2-5 ժամ։ Եկեք միւս մանրամասնութիւնները չգրեմ կամ յետւյ կգրեմ մասնաւոր նամակներով։


Քունս չէր տանում. երեւի շատ ցաւազրկող խմելու պատճառով կամ ... 12 տարի ընդմիջումից յետոյ օճառ օգտագործելու հետեւանքով։ Բժիշկների նշանակած նախավիրահատական եօդախառը շամպուն էր։ Ինչեւէ։ Վերկացայ ու համացանց ներխուժելով գտայ մի յօդուած, որին արձագանքս էլ փոխանցում եմ ձեզ։

Ուրեմն, 2-3 օր երեւի չկարողանամ գրել (երեւի 36 94 4..-ում Էմման ու Անահիտը կիմանան որպիսութիւնս))։ Չանհանգստանաք։ Սա էլ ասածս արձագանքը։ Աստուած բոլորիս պահապան...»։