Երևանի Բագրատունյաց պողոտայում վրաերթի են ենթարկել 17-ամյա երիտասարդի
10:42 • 18.04.13
Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 4 շենքի մոտ ապրիլի 17-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վրաերթի հետևանքով երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










