Բաշկիրիայում օրինախախտ վարորդը ոստիկանին 2 կմ տեղափոխել է կապոտի վրա (տեսանյութ)

16:48 • 18.04.13

Բաշկիրիայում ոստիկանության սպան հայտնվել է հիվանդանոցում, երբ նրան հարվածել և մի քանի կիլոմետր տարել է մի վարորդ, տեղեկացնում է Life News-ը։

 

Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 17-ին, երբ պետավտոտեսուչները նկատել են առանց պետհամարանիշի ավտոմեքենան և փորձել են կանգնեցնել այն։ Սակայն վարորդը ոչ միայն չի կանգնել, այլև ավելացրել է արագությունն ու փորձել է փախուստի դիմել։

 

Նրա ճանապարհին հայտնվել է ոստիկանության լեյտենանտ Կոնստանտին Կլեշյունովը և...հայտնվել նրա ավտոմեքենայի կապոտին։
 

Ավելի վաղ պարզվել է, որ բացի այն, որ մեքենան պետհամարանիշներ չունի, 23-ամյա վարորդն էլ վարորդական իրավունք չունի։ Պարզվել է, որ երիտասարդը գնացել է ավտոդպրոց՝ սովորելու, և անգամ իրեն ավտոմեքենա է գնել, սակայն այդպես էլ չի հասցրել վարորդական իրավունք ստանալ։


Իրավախախտի դեմ վարչական վարույթ է սկսվել։


Ոստիկանության սպան՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։