Ռուսական կրկեսի դերասանը շրջագայության ժամանակ դանակահարել է գործընկերոջը
Լուսանկարում՝ Արթուր Ալիկով
Ռուսական կրկեսի հեծյալների խմբի ղեկավար Ռուսլան Պերսաևը մեղադրվում է Թայվան կատարած շրջագայության ժամանակ իր գործընկերոջ՝ Արթուր Ալիկովի սպանության համար։ Ինչպես նշում է Life News-ը, 57-ամյա Պերսաևը, ըստ ոստիկանության տվյալների, մի քանի անգամ դանակով հարվածել է 29-ամյա Ալիկովին։
Իրավապահների կարծիքով՝ սպանության դրդապատճառը եղել է աշխատանքի հետ կապված դժգոհությունը։ Ըստ որոշ տվյալների՝ ղեկավարը բազմիցս դժգոհել է Ալիկովից, ով ելույթներից առաջ իրեն թույլ է տվել ոգելից խմիչքներ օգտագործել։
Իսկ ապրիլի 16-ին Պերսաևը, Ալիկովի մեղքով, ելույթի ընթացքում 2 անգամ ընկել է ձիուց, ինչի հետևանքով երեկոյան նրանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ալիկովը մահացու հարված է ստացել կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են Պերսաևին։
Հարցաքննության ժամանակ մեղադրյալը նշել է, որ լավ հարաբերությունների մեջ է եղել Ալիկովի հետ, այնուհանդերձ նա չէր կարող թույլ տալ, որ իր թիմի կարգապահությունը թերի լիներ։










