Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

19:03 • 18.04.13

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Կողմերը քննարկել են երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը և համատեղ ծրագրերի իրականացումը: