«Օստանկինո» հեռուստակենտրոնում կանխվել է ինքնահրկիզման փորձը

19:59 • 18.04.13

Մոսկվայի «Օստանկինո» հեռուստակենտրոնում մի կին փորձել է հրկիզել ինքն իրեն, ինչը սակայն կանխվել է, հայտնում է Interfax-ը:

 

Իրավապահները հայտնել են, որ հինգշաբթի օրը ցերեկը հեռուստակենտրոնի 17-րդ մուտքից ներս է մտել մի կին, ինքն իր վրա վառելիք է լցրել և կրակվառիչը մոտեցրել հագուստին: Հերթապահող անվտանգության աշխատակիցը կարողացել է նրա ձեռքից խլել կրակվառիչը:

 

Իրավապահները հայտնել են նաև, որ կինը ձերբակալվել է և նրան տարել է «շտապ հոգեբուժական օգնությունը»: