Հարավաֆրիկացի սերֆերը բաց ծովում 27 ժամ անցկացնելուց հետո ողջ է մնացել
Անցյալ օրը Ավստրալիայի փրկարարները բաց ծովում գտել են հարավաֆրիկացի սերֆեր Բրեթ Արչիբալդին, ում հաջողվել է կենդանի մնալ 27 ժամ Հնդկական օվկիանոսի ջրերում անցկացնելուց հետո: Այս մասին գրում է Russian Today-ը:
Փրկարարները հերթապահում էին Ինդոնեզիայի Սիպուգա կղզուց 12 ծովային մղոն հեռավորության վրա, որտեղ էլ հայտնաբերել են սերֆերին:
Սերֆերը կորցրել էր գիտակցությունը, սակայն նրան հաջողվել է փրկվել՝ չնայած այն հանգամանքին, որ նա փրկարարական հանդերձանք չի ունեցել:
Կինը Բրեթի փրկության մասին պատմել է Facebook սոցիալական ցանցում: Նրա խոսքով սերֆերն ուշաթափվելուց հետո ոչինչ չի հիշել և ուշքի գալով՝ տեսել է իր փրկարարներին:










