22-ամյա երիտասարդը փորձել է նետվել Դավիթաշենի կամրջից
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.49-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների աշխատակիցները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության աշխատակիցները կանխել են Ֆ. Գ. (ծնվ. 1991թ.) ինքնասպանու¬թյան փորձը:










