Տեխասի բնակիչները նախազգուշացվել են օդի վարակվածության մասին

13:51 • 18.04.13

ԱՄՆ Տեխաս նահանգի իշխանությունները մտավախություն ունեն, որ Ուեսթ քաղաքի քիմիական գործարանում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մթնոլորտ կարող են արտանետված լինել թունավոր նյութեր։ Ուստի, նրանք նախազգուշացրել են տեխասցիներին օդի հնարավոր վարակվածության մասին։

 

Ինչպես նշում է Life News-ը, պայթյունի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը դեռևս հայտնի չէ։ Մինչդեռ մասնագետները շարունակում են իրենց աշխատանքը գործարանում, որտեղ կրակը դեռևս չի հաջողվել ամբողջությամբ մարել։

 

Ըստ վերջին տվյալների՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 73 մարդ, ևս մի քանի տասնյակը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Միջադեպի պատճառով վնասվել է 70-ից ավելի հարակից շինություն, այդ թվում՝ ծերանոց և դպրոց։ Հարյուրավոր տեղացիներ տարհանվել են ապահով վայրեր։