Պայթյուն Տեխասի գործարաններից մեկում. առնվազն 60-70 մարդ է զոհվել, կան հարյուրավոր տուժածներ (տեսանյութ)
ԱՄՆ Տեխաս նահանգի Ուեթս քաղաքում պարարտանյութերի գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 60-70 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով KWTX տեղական հեռուստաալիքին։
Վնասվածքների մեծ մասը բեկորային են։ Մարդիկ վնասվել են պատուհանների, դռների և այլ առարկաների կտորներից։
Պայթյունից հետո հրդեհը տարածվել է նաև շինության հարևանությամբ գտնվող դպրոցի և ծերանոցի շենքերի վրա։
Ավելի վաղ նշվում էր, թե վերջինը վնասվել կամ քանդվել է պայթյունի հետևանքով, իսկ բնակիչները, հավանաբար, մնացել են փլատակների տակ։
Դեպքի վայրում աշխատում է ավելի քան երկու տասնյակ շտապ օգնության բրիգադներ։ Վիրավորներին տեղափոխելու համար առնվազն 12 ուղղաթիռ է բերվել։
Երկրորդ պայթյունի սպառնալիքի պատճառով քաղաքի բոլոր բնակիչներին՝ մոտ 2700 մարդ, տարհանում են։










