Էրեբունիում «ԲՄՎ»–ն բախվել է ավտոբուսին, մեկ մարդ զոհվել է, ևս մեկը հոսպիտալացվել

08:20 • 19.04.13

Երևանի Էրեբունի թաղամասում այսօր տեղի ունեցել ավտովթար, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկը հոսպիտալացվել է, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։


Ապրիլի 19-ին՝ ժամը 02.52-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու թանգարանից դեպի Էրեբունու հիվանդանոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Կա երկու տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:


Պարզվել է, որ Այվազովսկի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 35 ՍD 213 պ/հ (վարորդ` Ն. Մանուկյանիդիս՝ ծնվ. 1989թ.` Հունաստանի հանրապետության քաղաքացի) ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված «Բրոչ մյուլեր» մակնիշի BSB 974 պ/հ ավտոբուսին, ինչից ուղևոր Ա. Գրիգորյանը (ծնվ. 1987թ.) մահացել է, իսկ Ն. Մանուկյանիդիսը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:


Փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գրիգորյանի դին: Դեպքի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցները: