Արգենտինայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել նախագահ Քիշների դեմ
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի փողոցներում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիշների դեմ։ Ինչպես նշում է Газета-ն, ցուցարարները հարվածում են թավաներին ու հակակառավարական կոչեր արտասանում։
Ակցիայի մասնակիցները մեղադրում են Քիշներին երկրի ավտորիտարության և կոռումպացվածության, ինչպես նաև քաղաքային հանցավորությունն ու գնաճը զսպելու անկարողության համար։
Քիշները նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2007թ. ի վեր՝ իր ամուսնու՝ Նեստոր Քիշների մահից հետո։ 2011թ. նա վերընտրվել է այդ պաշտոնում, սակայն այդ ժամանակվանից ի վեր նրա հեղինակությունն արգենտինացիների շրջանում կտրուկ ընկել է։










