Եվս մեկ թունավոր նամակ են ստացել ԱՄՆ-ի Արլինգթոնի ռազմածովային ուժերի բազայում
Արլինգթոնում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բազայում կասկածելի նյութ պարունակող ծրար են ստացել: Այն այժմ ուսումնասիրվում է լաբորատորիայում: Ծառայությունները մտահոգություն են հայտնում, որ ծրարի ներսում դարձյալ կարող է ռիցին տեսակի թույն հայտնաբերվել: Նախորդ օրը ամերիկյան հատուկ ծառայությունները ձերբակալել են վերջին երկու օրերի ընթացքում նմանատիպ նամակներ ուղարկելու գործում կասկածվող տղամարդուն, գրում է Вести.Ru-ն:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին և 17-ին երկու նամակ է ուղարկվել ԱՄՆ սենատին, որոնց մեջ թունավոր նյութ է պարունակվել: Նման նյութ պարունակող մի նամակ էլ ուղարկվել էր նախագահ Բարաք Օբամայի անունով, որը բռնագրավել էին ոստիկանության աշխատակիցները:
Հատուկ ծառայության աշխատակիցները կալանքի տակ են վերցրել 45 տարեկան Փոլ Քեվին Կերտիսին: Միսիսիպի նահանգի բնակիչը հասարակության մեջ հայտնի է որպես Էլվիս Պրեսլիի նմանակ: Ամերիկացու դեմ հիմնական ապացույց է հանդիսանում այն փաստը, որ երկու նամակների մեջ նշված է եղել նրա անվան սկբնատառերը:
«Ես ՔԿ-ն եմ և ստորագրում եմ այս հաղորդագրությունը», - գրված է եղել նամակներում, - «Տեսնել հանցագործությունը և դրան չխոչընդոտել, նշանակում է դառնալ լուռ համախոհ»: Լրատվամիջոցները համացանցում տեղեկատվություն են գտել, որտեղ Կերտիսը հայտնում է, որ տիրապետում է տեղեկատվության սև շուկայում մարդկային օրգանների վաճառքի մասին:










