Բակո Սահակյանն ընդունել է «Հայոց Արծիվների» ներկայացուցիչներին

16:21 • 19.04.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահության մի խումբ անդամների` կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ:


Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը արծարծվել են մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը կարևորել է հայրենասիրական ճիշտ դաստիարակությունը` այն համարելով առողջ և կենսունակ հասարակության կարևոր հիմքերից մեկը: