Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա մեկ զոհ

10:10 • 19.04.13

Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին ապրիլի 18-ին՝ ժամը 16.20-ի սահմաններում, իրար են բախվել «Մերսեդես SLK» և «Մերսեդես E» մակնիշի ավտոմեքենաներ և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդները և «Մերսեդես SLK»-ի ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
 

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, հիվանդանոցում «Մերսեդես E»-ի վարորդը` 1987 թ. ծնված Տիգրան Գրիգորյանը, գիտակցության չգալով, մահացել է:
 

Կատարվում է քննություն: