Ադրբեջանցի սպան սպանվել է շարքայինի զենքից արձակված կրակոցից

12:05 • 19.04.13

Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկում սպանվել է ավագ լեյտենանտ Էլշան Մամեդովը։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

 

Համաձայն նախնական տեղեկության՝ Մամեդովը մահացել է շարքային Ռաֆայել Շահվերդիևին ամրակցված զենքից արձակված կրակոցից։


Հարուցվել է քրեական գործ, սկսվել է հետաքննություն։