Բաղդադի սրճարաններից մեկում մահապարտը ռումբ է պայթեցրել. զոհվել է 23 մարդ
Բաղդադում մահապարտի կողմից իրականացված ռումբի պայթյունի հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել են: Ոստիկանությունից հայտնում են, որ հինգշաբթի օրը ռումբ է պայթել Բաղդադի սրճարաններից մեկում, տեղեկացնում է Russian Today-ը:
Ռումբը գործի է գցել ահաբեկիչ-մահապարտը: Խմբավորումներից և ոչ մեկը դեռևս իր վրա պատասխանատվություն չի վերցրել կատարվածի համար, տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:










