Գերմանացի ոստիկանները պայթեցրել են նախագահին ուղարկված կասկածելի փաթեթը

18:45 • 19.04.13

Գերմանական ոստիկանությունը պայթեցրել է այդ երկրի նախագահ Յոախիմ Գաուքին ուղարկված փաթեթը, որը կասկածելի է թվացել, հայտնում է Reuters-ը:

 

Դա տեղի է ունեցել այսօր, երբ, նախնական գնահատականով, փաթեթը համարվել է վտանգավոր: Պայթյունն իրականացվել է հենց նախագահական նստավայրին կից տարածքում:

 

Աղբյուրը նշում է, որ սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահին ու սենատորին կասկածելի նյութերի ուղարկման ֆոնին: