Բոստոնի ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկը սպանվել է

14:42 • 19.04.13

Օրեր առաջ Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության գործով գլխավոր կասկածյալներից մեկը ձերբակալվել է. դա տեղի է ունեցել այսօր Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մոտ փոխհրաձգություն իրականացնողին բռնելու հատուկ օպերացիայի շրջանակներում, հայտնում է Life News-ը։

 

Ոստիկանությունը հաստատել է, որ Բոստոնի ահաբեկչության գործով գլխավոր կասկածյալներից մեկը ձերբակալվել է, սակայն Մասաչուսեթսի համալսարանի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վնասվածք ստացել, ինչի պատճառով ավելի ուշ՝ հիվանդանոցում մահացել է։ Ըստ նախնական տվյալների՝ նրա անունը Մայքլ Մուլուգետա է։

 

Ներկայում հարյուրից ավելի ոստիկաններ փնտրում են Բոստոնի ահաբեկչության գործով 2-րդ կասկածյալին, ով Բրաունի համալսարանի ուսանող Սունիլ Տրիպատին է։ Ըստ ոստիկանության ունեցած տվյալների՝ Տրիպատին զինված է և շատ վտանգավոր։ Ուոթերթաունի բնակիչներին կոչ է արվել դուրս չգալ տներից և չմոտենալ պատուհաններին՝ մինչ հատուկ օպերացիայի ավարտը։

 

Ներկայում Հետախուզությունների դաշնային բյուրոն փորձում է պարզել, թե արդյոք որևէ կապ կա Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի փոխհրաձգության ընթացքում ոստիկանի սպանության և Բոստոնի ահաբեկչության միջև։