Հաիթիում օդանավակայան է վերանվանվել Չավեսի պատվին
Հաիթիի հյուսիսում գտնվող օդանավակայանը վերանվանվել է ի պատիվ Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի. ինչպես տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը,այդ մասին հաղորդել է հանրապետության վարչապետի ներկայացուցիչը։
Քապ-Աիթեն միջազգային օդանավակայանն այսուհետ կոչվելու է Ուգո Չավեսի անվան միջազգային օդավակայան։
Օդանավակայանը վերջերս արդիականացվել էր, ինչին աջակցություն էր ցուցաբերել Վենեսուելան, ով մինչ այժմ Հաիթիին զգալի աջակցություն է տրամադրում։
Ուգո Չավեսը, ով Վենեսուելայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է շուրջ 13 տարի, մահացել է մարտի սկզբին՝ երկարատև հիվանդությունից։










