Իտալիայում ընտրել են պիցցա պատրաստող լավագույն մասնագետներին

16:19 • 19.04.13

Իտալիայի Պարմա քաղաքում անցկացվել է ազգային ուտեստներից մեկի՝ պիցցայի պատրաստման գծով մասնագիտացող խոհարարների մրցույթ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Wine News-ին։

 

Pizza World Show 2013 մրցույթի հաղթող է ճանաչվել Լեոնե Կոպոլան։ Միջոցառման մասնակիցները մրցել են հայտնի իտալական ուտեստի դասական տարբերակի՝ «Մարգարիտա» պիցցայի պատրաստման համար։

 

Հաղթանակից հետո Կոպոլան պատմել է, որ սովորել է պիցցա պատրաստել Նեապոլում։ Համարվում է, որ հենց այս քաղաքն է հանդիսանում իտալական պիցցայի հայրենիքը և հենց այնտեղ են զգուշորեն պահպանում այս ուտեստի պատրաստման ավանդույթները։

 

Պիցցաների իրենց տարբերակների համար պարգևատրվել են նաև Միլանի ներկայացուցիչներ Լաուրա Մեյերը և Մարա Մանկոզուն։ Ինչպես նշում են մասնագետները, այն փաստը, որ մրցանակներ են ստացել կանայք, խոսում է պիցցայի պատրաստման գծով մասնագիտացած տղամարդ խոհարարի ստանդարտ կերպարի փոփոխության մասին։

 

Pizza World Show ցուցադրությունն ու մրցույթն անցկացվել է ապրիլի 15-17-ը։ Այդ ժամանակահատվածում միջոցառմանն այցելել է մոտ 20 հազ. մարդ։