Դա մեզ մոտ լինում է ամեն օր. սիրիական քաղաքն իր կարեկցանքն է հայտնել Բոստոնին (տեսանյութ)
Բոստոնում կատարվում է անհավանականը. գրում է Foreign Policy-ն՝ նկատի ունենալով այնտեղի ահաբեկչության կասկածյալների դեմ իրականացվող հատուկ գործողությունը, և հայտնում, որ ամերիկյան քաղաքին իր կարեկցանքն է հայտնել սիրիական քաղաքներից մեկը:
Այս պատմությունը զարգանում է և դրան հետևում են ամբողջ աշխարհում, անգամ՝ պատերազմից բզկտված Սիրիայի Քաֆր Անբել քաղաքի բնակիչները:
Քաղաքը հայտնի է նրանով, որ այստեղից հեգնական հարձակումներ են արվում այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի վրա: Եվ այսօր տեղի բնակչությունն ամերիկացիներին հղված ուղերձով պաստառներով փողոց է դուրս եկել:
«Բոստոնը ռմբահարողները ներկայացնում են Սիրիայում ամեն օր տեղի ունեցող ողբերգական պատկերը: Ընդունեք մեր ցավակցությունը». գրված է պաստառներին:










