Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել, սկսվել է հատուկ գործողություն (ուղիղ միացում)
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (ԱՄՆ) շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Fox News-ին։ Նախնական տվյալների համաձայն՝ փոխհրաձգության ժամանակ ոստիկան է զոհվել։
Համալսարանի ղեկավարությունը խորհուրդ է տվել ուսանողներին չլքել շենքը և չմոտենալ դեպքի վայրին, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
10.07 Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ NBC հեռուստաալիքին հղումով, համալսարանի շենքի մոտ ոստիկանի սպանության կասկածյալը ձերբակալվել է։
Ցուցադրված կադրերի համաձայն՝ նա երիտասարդ է, մոտ 20 տարեկան։










