Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է դատարանի դահլիճից փախուստի դիմած նախկին նախագահին

09:05 • 19.04.13

Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին ղեկավար Փերվեզ Մուշարաֆին, ով նախօրեին փախուստի էր դիմել դատարանի դահլիճից, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters-ին։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Մուշարաֆին Իսլամաբադի մոտակայքում գտնվող իր կեցավայրում։

 

Մուշարաֆը մեղադրվում է Բելուջիստան նահանգի ազգայնականների առաջնորդ Աքբար Բուգտիի (2006 թ.), նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի (2007 թ.) սպանության կազմակերպման և 2007-ին գերագույն դատարանի դատավորների ապօրինի կալանքի համար։ Հենց վերջին մեղադրանքի հիման վրա էլ դատարանն արգելել է նրան մասնակցել ընտրություններին՝ նրա գործողությունները ճանաչելով հակասահմանադրական։